Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanada 24.11.
A A
Սպորտ

Կանադացի ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում

Կանադայի ֆուտբոլի հավաքականի ավագ Աթիբա Հաթչինսոնն աշխարհի առաջնության նոր ռեկորդակիր է դարձել:

Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1-ին տուրի Բելգիայի հետ խաղը նա սկսել է մեկնարկային կազմում: Ինչպես նշում Opta Sport-ը, կիսապաշտպանն իր առաջին խաղը մրցաշարում անցկացրել է 39 տարեկան 288 օրական հասակում և դարձել է աշխարհի առաջնության պատմության ամենատարեց խաղացողը, որն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում։

Հաթչինսոնը նաև դարձել է աշխարհի ամենատարեց խաղացողը 1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Բանն այն է, որ ԱՄՆ-ում կայացած մրցաշարում կամերունցի հարձակվող Ռոջեր Միլան Բրազիլիայի հետ խաղում եղել է 42 տարեկան 39 օրական: Սակայն, նա փոխարինման է մտել այն ժամանակ, երբ իր թիմը պարտվելիս է եղել 0:3 հաշվով։