Բացել լրահոսը Փակել լրահոսը
316414278_843758386997288_5977767552453120282_n
A A
Տնտեսություն

Ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը կվերադարձվի տնտեսվարողներին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տվեցինք կառավարության կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին:
Նախագիծը քննարկվելու է ԱԺ վաղվա (նոյեմբերի 24-ի) լիագումար արտահերթ նիստում:
Առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում երկրորդ ընթերցումն անցկացվելու է արագացված ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում:
Ամբողջությամբ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից: