Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia
A A
Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոնական մեկնարկը. Ժիրուի և Մբապեի ռեկորդը. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց իր տիտղոսի պաշտպանությունը Քաթարում մեկնարկած աշխարհի առաջնությունում:

Ֆրանսիացիներն Ավստրալիայի հետ խաղի 9-րդ րոպեին չնայած գոլ բաց թողեցին, սակայն հետո չորս գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և հաղթեցին 4:1 հաշվով:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը դուբլ ձևակերպեց այդ խաղում, ազգային թիմի կազմում խփեց իր 51-րդ գոլը: Նա այդ ցուցանիշով հավասարվեց Թիերի Անրիին, որի հետ այժմ կիսում է հավաքականի լավագույն ռմբարկուի տիտղոսը:

Երրորդ գոլի հեղինակ դարձած Կիլիան Մբապեն այս խաղում 19 անգամ հպվել է գնդակի հետ մրցակցի տուգանային հրապարակում: Դա նոր ռեկորդ է: 1970 թվականի աշխարհի առաջնությունում իտալացի Լուիջի Ռիվան գնդակի հետ 20 անգամ շփվել էր երկու խաղի ընթացքում: