A
A
Մինչև 2024թ. խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա. ՏԿԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ հայտարարություններին։
«Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,-ասված է պարզաբանման մեջ։