Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

8,9 միլիոն դոլար ջրային ռեսուրսների բարելավման համար (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի ջրային ռեսուրսների բարելավում» նոր ծրագրի հանրային մեկնարկը։ Ծրագիրն աջակցելու է Հայաստանին ջրային ռեսուրսների կառավարման իր մոտեցումները բարելավելու և ջրային ռեսուրսների հասանելիության հնարավորություններ ստեղծելու հարցում՝ միաժամանակ ապահովելով ջրի որակը։

USIB Հայաստան կազմակերպության տնտեսական բաժնի տնօրենը նշեց․ «Ծրագրի ֆինանսավորման ուղղվելու է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար, ծրագիրն իրականացվելու է 5 տարվա ընթացքում, այն միտված է որակյալ և կայուն ջրային ռեսուրսների ապահովմանը, որն իր հերթին ի նպաստ կլինի կայուն տնտեսական զարգացմանը»։

Ծրագիրը տրամադրելու է պահանջարկի հիման վրա հիմնված աջակցություն ազգային, ջրավազանային ու համայնքային շահակիր կողմերին՝ հետևյալ աշխատանքների իրականացման միջոցով․

1․ դիտակետի արդիականացում, հեռակառավարման տեխնոլոգիաների կիրառում՝ ջրի առկայության, որակի և օգտագործման/բաշխման մշտադիտարկման համար։

2․ ազգային և ջրավազանային մակարդակներում ջրի բաշխման և կառավարման վերաբերյալ փաստահենք որոշումներ կայացնելու համար շահակիր կողմերի կարողությունների բարելավում։

3․ ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների, նորարարությունների կիրառմամբ։

4․ կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակի ընդլայնում՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից գործիքների և կիրառման նպատակով։

Ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանի խոսքով՝ ծրագրի բաղադրիչներից են նաև իրավակարգավորող դաշտի բարելավում և գործող օրենսդրության կիրարկում։

Հնգամյա այս ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադո Բոլդեր համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ գործընկերությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։