Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Վլադի՛միր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին». գերեվարված ու անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակից անհայտ կորած զինծառայողների և գերիների հարազատները քայլերթ են իրականացրել դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք կոչ են արել, որպեսզի իրենց որդիների վերադարձի համար քայլեր ձեռնարկվեն։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ այլևս հույս չեն կապում ՀՀ Կառավարության հետ և այդ իսկ պատճառով դիմում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այն ծնողները, որոնց որդիների գերի ընկնելու փաստը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։ Քայլերթի մասնակիցների պաստառներին տարբեր լեզուներով կոչեր էին՝ ուղղված Ռուսաստանին և Ռուսատանի նախագահին․ «Վլադի՛միր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։