Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գիտական կոչումների կարգերի տրամադրման համար պետք է որակական փոփոխություններ կատարել․ Քեռյան (տեսանյութ)

«Գիտական կոչումների կարգը տարեսկզբին հաստատվել էր կառավարության կողմից, և տարբեր բացթողումներ ու երկիմաստ դրույթներ վերացվել էին, ինչը հնարավորություն է տալիս պարզ ու հստակ աշխատելու։ Իհարկե, կոչումների կարգը պետք է հաշվի առնել, եթե Բարձրագույն կրթության և գիտության օրենքը ընդունվի, ապա կոչումները մի քանի տարուց էլ չեն արվի, դրա համար ֆունդամենտալ փոփոխություններ չեն արվել»,- այս մասին նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրեսս» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում Բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումների մասին ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ համաձայնագիր է կնքվելու Ղրղզստանի ու Ղազախստանի որոշ կառույցների հետ․ «Այն կնպաստի տարբեր երկրների փորձը իրար հետ կիսվելու համար, կարգեր մշակելուց իրար հետ խորհրդակցելու հնարավոորություն ունենալու համար։ Ի դեպ, վերջերս Ղրղզստանի բարձրագույն որակավորման կոմիտեի համարժեք կառույցի 30-ամյակն էր, այդ այցի շրջանակում համաձայնագրի նախագիծ է գրվել և այս պահին քննարկման փուլում է»։

Քեռյանը, անդրադառնալով գիտական կոչումների կարգերի տրամադրմանը, նշեց․ «Պետք կլինի որակական փոփոխություններ կատարել, բայց այս պահին մեծ իմաստ չկա»։

Քեռյանը ավելացրեց, որ իրենք աստիճանակարգման փոփոխություններ կատարելու համար իրենք բազմաթիվ հետազոտություններ են կատարել մի շարք այլ երկրներում, որպեսզի կատարվելիք փոփոխությունները հնարավորինս արդյունավետ լինեն։ Մանրամասները տեսանյութում։