Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի սպառնալիքի տակ

Սպորտ
ce77515d394c2962b4fa8632c166ec7a

Եվրոպայի ֆուտբոլային միությունը հոլանդական «Տվենտե» ակումբին սպառնացել է որակազրկել 3 տարով, եթե թիմը հրաժարվի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ռուբինի» հետ առաջին խաղին մասնակցելուց: Այդ մասին ասել է հոլանդական ակումբի նախագահ Յան վան Հալստը:

«Ես պարզապես զայրացած եմ: Մենք չէինք ցանկանում խաղալ նման ցուրտ պայմաններում, սակայն ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը մեզ ասաց, որ ակումբը 3 տարով կորակազրկվի, եթե թիմը հրաժարվի դաշտ մտնել»,-ասաց նա:

Ինչպես նշել է ակումբի նախագահը, խաղից առաջ իրենց բժշկի մոտ գտնվող ջերմաչափը ցույց է տվել -17,5 աստիճան: ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով եվրոգավաթների խաղերը հետաձգվում են միայն այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը -15 աստիճանից ցածր է լինում: Սակայն ըստ «Լուժնիկի» մարզադաշտի ջերմաչափի օդի ջերմաստիճանը եղել է -14,2: Հոլանդական ակումբը պատրաստվում է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի որոշումը, որն առաջնորդվելով վերջին տվյալով, չի հետաձգել խաղը:

«Տվենտեի» բժիշկը իր հերթին հայտարարել է, որ ընդմիջմանը թիմի դարպասապահ Նիկոլայ Միխայլովին հարկ է եղել երկար ժամանակ ուշքի բերել, քանի որ նա առաջին խաղակեսում պարզապես ...ցրտահարվել է: