Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրկիզել 11
A A
Պաշտոնական

Պեմզաշենում ցանկացել են հրկիզել մոր և երեխաների սպանության մեջ մեղադրվող տղամարդու տունը․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 20-ի ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ 

Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը։ Տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ Վերջինս մեղադրվում է Պեմզաշենում երիտասարդ կնոջ ու նրա 2 երեխաների դաժան սպանության մեջ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։