Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+benzema
A A
Սպորտ

Կատար-2022-ի աշխարհի առաջնությունը կանցնի առանց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունը: Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աշխարհի այս տարվա լավագույն ֆուտբոլիստը երեկ թիմի հետ մարզվելիս վնասել է ազդրի քառագլուխ մկանը։ Ըստ նախնական տվյալների, ապաքինվելու համար հարձակվողից կպահանջվի առնվազն երեք շաբաթ: Դա նշանակում է, որ «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել 44 տարի առաջ, 1978 թվականին: Այն ժամանակ «Ոսկե գնդակին» տիրացած Քևին Քիգանը բաց էր թողել Արգենտինայի աշխարհի առաջնությունը, քանի որ նրա թիմը՝ Անգլիայի հավաքականը, դուրս էր մնացել ընտրական փուլում:

 

Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, Քարիմ Բենզեմային Ֆրանսիայի հավաքականուն փոխարինելու թեկնածուները երեքն են: Դրանք են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը, «Մոնակոյի» խաղացող Վիսամ Բեն-Յեդերեն և գերմանական «Բայերում» հանդես եկող Մուսա Դիաբին:

Ֆրանսիայի հավաքականն իր առաջին խաղը Կատար-2022-ում կանցկացնի նոյեմբերի 22-ին: Այդ օրն աշխարհի գորոծող չեմպիոնը կմրցի Ավստրալիայի հետ: