Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտաշես Ազնաուրյան
A A
Հասարակություն

Մահացել է պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը

Առողջապահության ազգային Ինստիտուտը տեղեկացնում է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Արտաշես Վարդանի Ազնաուրյանը։

1989-90թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը: ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:

Շուրջ 30 տարի ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը: 1975-77թթ. եղել է բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

ԱԱԻ թիմը ցավակցություն է հայտնում պրոֆեսորի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։