Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Միրզոյանը Թունիսում հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։