Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք տրամադրված ենք մինչև տարեվերջ Խաղաղության պայմանագիր կնքել. ՔՊ (տեսանյութ)

«Քանի որ դետալային հարցերի շուրջ դժվար է պայմանավորվածության գալ Ադրբեջանի հետ և հետևաբար գործընթացները ձգձգվում են մինչև ընդհուպ էսսկալյացիա»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը նշել է իր «կարմիր գծերը» «29 հազար 840 կմ քառակուսի սուվերեն տարածքը մեզ համար «կարմիր գիծ է», դա ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի զորքերը մեր տարածքներից պետք է դուրս գան։ Մենք փորձում ենք ճկուն լինել բանակցային գործընթացներում և առաջ շարժվել»։

Ըստ նրա Հայաստանի Հանրապետության համար այս պահի կարևորագույն խնդիրներն են Հայաստանի և Արցախի անվտանգությունը, իսկ թե արդյոք հնարավոր է մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագրի» կնքումը, պատգամավորը նշեց 

«ՀՀ-ն մինչև տարեվերջ տրամադրված է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ հնարավոր է, թե ոչ դա կախված է նաև Ադրբեջանից, որովհետև ապակառուցողական պահը դա Ադրբեջաանն է և Ադրբեջանն է, որ օկուպացրել է ՀՀ տարածքը»

Մանրամասները՝ տեսանյութում։