Բացել լրահոսը Փակել լրահոսը
316044375_547598990709869_8500562470797904763_n
A A
Պաշտոնական

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոփոխվում է

Արցախի ԱԺ-ում քննարկվել է«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի փոխնախարար Վահրամ Առաքելյանն էր: Ըստ նրա՝ նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։
Նիստին ներկա Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով՝ օրենքը պիտի տարածվի նաև Արցախյան առաջին պատերազմից տուժած քաղաքացիների վրա: ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը առաջարկեց հարցը լրացուցիչ քննարկել և այդ կապակցությամբ առանձին որոշում ընդունել, նամանավանդ որ ցանկերը ճշտելու անհրաժեշտություն կլինի:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: