Բացել լրահոսը Փակել լրահոսը
e80f0da4d197abe717d5d985ac15be45
A A
Հասարակություն

Վանաձորի քննչականից տարհանվել են քննիչներ․ ռումբի մասին ահազանգ է եղել․ shamshyan.com

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքում ռումբ է տեղադրված․ ուղղությունը դեպի քննիչ, արդարադատության մայոր Տիգրան Թադևոսյանի աշխատասենյակ։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ զորամասի ինժեներա-սակրավորական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել։

Քննչական վարչությունում տեղի Է ունեցել տարհանում։ Տեղում աշխատում Է նաև նշված վարչության քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։