Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վերադարձել են խորհրդարան, ինչը շատ ողջունելի է, և շարունակում են իրենց աշխատանքը»․ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության որոշմանը՝ մասնակցելուն Ազգային Ժողովի լիագումար նիստերին։
Ըստ Աղազարյանի ընդդիմության և իշխանության համագործակցությունը կայանում է հակասության մեջ․ «ընդդիմությունը պետք է վեր հանի գործող իշխանության այս կամ այն բնագավառում թուլ տված, ըստ իրենց, սխալները․․․ և իշխանությունն էլ աշխատում է ամեն ինչ անել, որ քիչ հնարավորությւոն տա իր վրա խոսալու և դրանից շահում է գործը»։
Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Հայաստանում բարձր է և վարչապետը հրաժարական տալու կարիք չունի․ «ընդդիմադիրները պահանջում էին իշխանության հեռացում, այսինքն վարչապետի հեռացում և հետևաբար քանի որ դա ժողովրդի լայն շրջանակներում չունեցավ լայն արձագանք, ես դա համարում եմ վստահության հանրաքվե»։
Մանրամասները՝ տեսանյութում։