Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

2023թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը կբարձրանա՝ 68 հազարից դառնալով 75 հազար դրամ (տեսանյութ)

Առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում:

Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ամսական եւ ժամային տարիֆների դրույթների չափերում` բարձրացնելով այն: Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: