Բացել լրահոսը Փակել լրահոսը
315443988_6084818254884163_6757152496560002488_n
A A
Մշակույթ

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը մրցանակ ստացավ

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ ֆիլմը Տորոնտոյի Pomegranate միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։ «Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։

Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Երևանում: