Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Քաղաքականություն Հասարակություն

Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների  խաղաղ մանկությունը. Ռուբեն Վարդանյանն ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝  Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է  Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ  բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել  այս տարվա ընթացքում կատարված  և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում,  մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու  խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: