Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել Հռոմի պապի հետ

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

 Հենրիխ Մխիթարյանի գրառումը.

Ինձ համար պատիվ էր հանդիպել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և աշխարհահռչակ խաղացողների հետ միասին նպաստել նրա գլոբալ ջանքերին աշխարհում խաղաղության հաստատման գործում:

Խաղ հանուն խաղաղության, 14 նոյեմբերի 2022 թ

#Խաղում ենք Խաղաղության համար

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն  մասնակցել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կազմակերպված բարեգործական հանդիպմանը, որը կրել է «Խաղաղության խաղ» անվանումը: Հանդիպումը կազմակերպել է Վատիկանը՝ Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ: