Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանին անձամբ եմ ասել, որ ինքը մեկ բանով է տարբերվում Քոչարյանից ու Սարգսյանից․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

«2020թվականից հետո նրա նախաձեռնած խաղաղության դարաշրջանի օրակարգը տապալված է» այս մասին նշում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի խնդիրներին։ Ըստ նրա, այժմ խաղաղապահների խնդիրը գտնվում է բացառապես Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների տիրույթում և Արցախի խնդրի հարվում Հայաստանը ոչինչ չի կարող անել

Նորիկյանը հիշեցրեց, որ 1997թվականի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները այս տարի պետք է վերանայել, որովհետև այն կնքել է 25 տարով․

 «Ենթադրվում է, որ կողմերը առաջիկա ամիսներին քննարկելու են օգոստոս ամսին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը»։

Ըստ նրա, այդ պայմանագրի դրույթները մեզ հնարավորություն էր տալիս Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, օգտագործել Հայաստանում տեղադրված 102-րդ ռազմաբազայի ամբողջ հնարավորությունները։

Անդրադառնալով ներքաղաքական պրոցեսներին, Նորիկյանը նշեց «Հայաստանում քաղաքական մարմնավաճառությունը վերացված չէ, անբարոյականությունը քաղաքական գործընթացներում կա»։

Քաղաքական գործիչը հավելեց, որ կոռուպցիայի և անօրինականության դեմ պայքարում  իշխանությունները էֆֆեկտիվ չեն գործում. «Փաշինյանին անձամբ եմ ասել, որ ինքը մեկ բանով է տարբերվում Քոչարյանից ու Սարգսյանից․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։