Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պապիկյանը ներկայացրեց զինծառայողների համար նոր առաջարկ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը (տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այս մասին նշեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի»,-ներկայացրեց նախարարը։

Պապիկյանը նշեց, որ պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում կամ առողջական խնդիրների պատճառով, եթե ծառայողը ճանաչվի ոչ պիտանի, ծառայությունից ժամկետից շուտ ազատվելիս ծառայողների համար կսահմանվի պատվովճար 5 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում։