A
A
Հայաստանի և Կիպրոսի ՇՄ նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել
Աջակցիր «Ա1+»-ինCOP-27-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել։
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմռնման հուշագիր են ստորագրել։
Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա ուշադրություն գրավելու կարևորությունը և ակնկալելով հետագայում զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Համաձայն հուշագրի կողմերի համագործակցությունը լինելու է հետևյալ ոլորտներում՝
Կողմերը կգործադրեն առավելագույն ջանքեր՝ նպաստելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցային նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ համաձայն երկու պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի: