Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_01 (3)
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններն են

2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով՝

1.«Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին