
A
A
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը 5-րդ տեղը գրավեց Սենթ Լուիսի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի Fall Chess Classic մրցաշարերում Հայաստանի շախմատիստները համեստ արդյունքներ ցույց տվեցին:
Ա խմբում հանդես եկած գրոսմայստեր Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Այստեղ հաղթող ճանաչվեց չինացի Վան Ժին Յուն, որը իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր:
Բ խմբում հանդես եկած մեր շախմատիստները` գրոսմայստերներ Տիգրան Կ. Հարությունյանն ու Արման Միքայելյանը, համապատասխանաբար վաստակելով 4,5 և 1,5 միավոր, մրցաշարն ավարտեցին 8-րդ և 10-րդ հորիզոնականներում: Առաջին տեղը 6,5 միավորով գրավեց ամերիկացի Ալեքսանդր Լինդերմանը: