Բացել լրահոսը Փակել լրահոսը
314359260_501006645402165_6470017305715443766_n
A A
Քաղաքականություն

Իրանի Քերման նահանգ է այցելել Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը

Իրանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ 2022թ․ նոյեմբերի 5-9-ը աշխատանքային այցով Իրանի Քերման նահանգ այցելեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակությունը:

Արմավիրի պատվիրակությունը Քերմանում պաշտոնական հանդիպումներ ունեցավ Քերման նահանգի նահանգապետ՝ Մոհամադ Մեհդի Ֆադաքարի, Քերման քաղաքի քաղաքապետ՝ Սաիդ Շարբաֆ Թաբրիզի և Քերման նահանգի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի պատասխանատուների ու մի շարք գործարարների հետ: Հանդիպումներին զուգահեռ հայկական պատվիրակությունը այցելեց Քերման նահանգում մի քանի արդյունաբերական գործարաններ, Քերմանի համալսարան, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային Ժառանգության ցանկում գրանցված մի քանի պատմամշակութային կոթողներ:
 
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Արմավիր և Քերման քաղաքների հնարավորությունները՝ երկու քաղաքների միջև համագործակցությունները զարգացնելու նպատակով, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև զարգացնել երկու քաղաքների առևտրական և գործարար շրջանակների համագործակցությունները:
 
Այցի շրջանակներում ստորագրվեց Արմավիր և Քերման քաղաքների «Քույր Քաղաքներ» հռչակելու և համագործակցության փոխըմբռնման հուշագիրը երկու քաղաքների քաղաքապետների միջոցով: