Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Առաջատարներին չհաջողվեց գոլ խփել․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում այսօր «Ալաշկերտը» սեփական դաշտում հյուրընկալեց «Ուրարտուին»։ Առաջնության երկու առաջատարների մրցավեճում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակել է 38 միավորը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդող «Ալաշկերտն» ունի 34 միավոր։

Հաջորդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը»՝ Չարենցավանի «Վանին»։