Բացել լրահոսը Փակել լրահոսը
DAV_5180
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը ընդունել է Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է մասնագիտական կոմիտեների եւ հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով դրանց դերը խորհրդարանական դիվանագիտության, բաց երկխոսության, միջանձնային շփումների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է համագործակցության ոլորտները՝ հավելելով դրանց կատարելագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը:

Աժ լրատվական ծառայություն