Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանին տրված գնահատականը «Բոլոնյային» 6:1 հաշվով հաղթելուց հետո (տեսանյութ)

Իտալական La Gazzetta dello Sport օրաթերթը Հենրիխ Մխիթարյանին 7 գնահատական է նշանակել «Ինտեր» - «Բոլոնյա» խաղում:

«Առաջին կեսում նա փորձում էր երևակայական գարշապարներ գտնել մրցակցի պաշտպանության գոտում, որը մաքուր աբստրակցիայի էր հիշեցնում: Երբ Լաուտարոն դուրս եկավ դաշտից, նրան կարելի էր տեսնել ենթահարձակվողի դիրքում։ Եվ նույնիսկ այնտեղ նա լավ նկարել գիտի», - գրել է թերթը:

Նշենք, որ այդ խաղն ավարտվել է տանտերերի գերխոշոր հաշվով հաղթանակով` 6:1: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն չի առանձնացել արդյունավետ գործողությամբ: Այդ հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 27 միավոր և բարձրացել չեմպիոնների լիգայի գոտի` 4-րդ հորիզոնական: