Անձամբ գնացել Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ համոզել, Բեյրութ էլ եմ գնացել հրավիրել, չի ստացվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անձամբ գնացել Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ համոզել, Բեյրութ էլ եմ գնացել հրավիրել, չի ստացվել»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում նշեց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադառնալով Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին Արամ Ա կաթողիկոսի չմասնակցելուն։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, որին մասնակցել է 600 հոգի 50 երկրներից:
Ըստ Սինանյանի գագաթնաժողովը Հայաստանին տալու է ճանապարհային քարտեզի ստեղծում, մի շարք խնդիրների լուծումների մշակման սկիզբ և Հայաստանում ավելանալու են արտասահմանից եկող ներդրումները․ «Մեծ քանակությամբ ընկերություններ, գործարարներ Հայաստանում ներդնելու ցանկություն ունեն, ընդհանրապես արտաքին ներդրումների մեծամասնությունը ինչ-որ ձևով կապված է սփյուռքի հետ։ Կամ ընկերությունում հայ կա, որի մոտ ծագել է այդ գաղափարը, կամ ներդրողը կապված է հայերի հետ»։
Անդրադառնալով վարչապետի՝ կառավարութան նիստում հայտարարությանը, Սինանյանը նշեց․ «Բնական է, որ մենք չենք կարող աչք փակել այն ագրեսիվ գործողություններին, որոնք որդեգրել է Ադրբեջանը և չի կարելի դրա մասին լռել և վարչապետն էլ չի լռում»։
Մանրամասները՝ տեսանյութում