Բացել լրահոսը Փակել լրահոսը
10112022
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

 

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ Սրբուհի Գալյանը նոյեմբերի 9-ին ընդունել է  ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:

Սրբուհի Գալյանը  բարձր է գնահատել  Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերինին ծառայեցնելու հարցում:

            Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ  փոխգործակցության հեռանկարները:

           

 

Հանրային կապերի բաժին