Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփան Դանիելյան
A A
Քաղաքականություն

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆբ-ի իր էջում գրել է․

 

Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետեւ ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչեւ Կիեւ, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սեւ ծով, նաեւ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը, Ռուսաստանը կատարում է ԱՄՆ եւ Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը, դրանով ազդելով իրավիճակի վրա։
 
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ինչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։
 
- Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։
 
- Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից, նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա, ստանալով գերշահույթներ։
 
- Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ արդյունաբերությունը։
 
- Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ Ուկրաինայով, Բալթիկ զծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է Չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարեւոր ցամաքային ուղին։
 
- Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։
 
- Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։
Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որը չի կարելի անցնել միջուկային տերության դեմ գործելով։ Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։
 
Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արեւելքը եւ հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարեւոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։
 
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատեւ եւ բարդ պարտիա է։