Բացել լրահոսը Փակել լրահոսը
36980
A A
Պաշտոնական

Սյունիքում ավտովթարի հետևանքով տուժածներն ութն են․ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 9-ին, ժամը 09։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ․ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին` հայտնում է ԱԻՆ-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 4 տուժածի մասին։

Հավելենք, որ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 8 վիրավորներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում: Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով: