Բացել լրահոսը Փակել լրահոսը
98420afa394c7c7a0ca929fbadf9ff34
A A
Հասարակություն

Երիտասարդ կնոջ և երկու երեխաների դիեր են հայտնաբերվել Պեմզաշենի տներից մեկի հատակին․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ 

Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը  և հատակին հայտնաբերել են 3 դի։ Կայքի տեղեկություններով՝ մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Մանրամասները՝ քիչ ուշ։