Բացել լրահոսը Փակել լրահոսը
091122AycZinPanteon
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: