Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ

 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

ԱԽ քարտուղարը և Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը:

Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

 

Անվտանգության խորհրդի գրասենյակ