Բացել լրահոսը Փակել լրահոսը
314459275_428804632774746_4915189610035538992_n
A A
Պաշտոնական

Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին

Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը:
 
Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին:
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը:
Գործող համակարգը մրցունակ է, ունի զարգացման հեռանկարներ»,-նշել է Արմեն Նազարյանը:
 
Նշենք, որ առողջապահության նախարարությունը աշխատանք է տանում ծառայությունները նաև մարզերում հասանելի դարձնելու ուղղությամբ:
 
ԱՆ