Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Չեմ կարծում, թե փոխվարչապետ Ավինյանը մեծ աշխատանք է արել, որ հիմա էլ որպես քաղաքապետ անի․Գրիգորյան (տեսանյութ)

«Չեմ կարծում, թե փոխվարչապետ Ավինյանը մեծ աշխատանք է արել, որ հիմա էլ որպես քաղաքապետ անի» այս կարծիքին է «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով 2023 թվականի աշնանը տեղի ունենալիք Երեւանի քաղաքապետի հերթական ընտրություններին։

Ըստ նրա, 2018թվականի իրադարձություններից քաղաքապետարանում ինչպես և այլ կառույցներում լուրջ փոփոխություններ չեն  կատարվել «Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն անձնակազմի շուրջ 80 տոկոսը պահպանվել է» նշում է նա։

Խոսելով արտաքին քաղաքական խնդիրների մասին, Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և առավել սերտ համագործակցի արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ «Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստան ժամանած ամերիկացի պաշտոնյաները գրեթե բաց տեքստով ասեցին դա, որ անհնար է Հայաստանին զենք և տեխնոլոգիաներ մատակարարել, երբ Հայաստանը գտնվում է ռուսական անվտանգային համակարգում, քանի որ դա կբերի Ռուսաստանի հասանելիությանը դրանց նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։