Բացել լրահոսը Փակել լրահոսը
071122YndlaynKhorhrdAzgZhoxPetNax
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: