Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիակ
A A
Պաշտոնական

Մարտունի-Ստեփանակերտ մայրուղու հարակից դաշտում դի է հայտնաբերվել

Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգով դեպքի վայր մեկնած ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի քննիչը պարզել է, որ 2022թ. նոյեմբերի 6-ին ժամը 17։55-ին ԱՀ Մարտունի-Ստեփանակերտ մայրուղու 8-րդ կմ-ին՝ դաշտային հատվածում հայտնաբերվել է ԱՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի բնակիչ, 1950թ. ծնված Ս.Բ.-ի դիակը՝ առանց բռնության հետքերի։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

 ԱՀ Քննչական կոմիտե