Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հաջող ավարտի դեպքում ՊՆ-ն պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ ծրագրերով․ Պապիկյան (տեսանյութ)

Մեկնարկել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը: Հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Նոյեմբերի 5-ին այցելել եմ զորավարժարան և հետևել պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Շրջելով բացազատված ուսումնական կետերով, հետաքրքրվել եմ գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։ Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։ Շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործին անմիջական մասնակցության հայտ ներկայացրած կանանց, որոնց շարքերում կան նաև զոհված զինծառայողների մայրեր և կանայք, վստահեցրել եմ, որ այս փորձնական վարժանքների հաջող ավարտի և արդյունքների դեպքում, պաշտպանական գերատեսչությունը պատրաստակամ է դրանք փոխարինել առավել երկարաժամկետ և բովանդակային ծրագրերով»։