Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Հասարակություն

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
 
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
 
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։