Բացել լրահոսը Փակել լրահոսը
դոլար
A A
Տնտեսություն

Դոլարն ու եվրոն թանկացել են

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Նոյեմբերի 4-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 395.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ սճելով 0.18 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 387.25 դրամ (աճել է 2.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 443.65 դրամ (նվազել է 1.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.37 դրամ (աճել է 0.01 դրամով):