Եթե հիմարություն չանեին ու չփոխեին սպառազինությունների գնման պլանը, ՀՕՊ-եր ձեռք կբերեինք․ Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե հիմարություն չանեին ու չփոխեին սպառազինությունների գնման պլանը, ՀՕՊ-եր ձեռք կբերեինք»․ նշում է «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադառնալով հայկական բանակի խնդիրներին։
Մամիջանյանը կարծում է, որ պետք չէ հավատալ վարչապետ Փաշինյանի խոսքերին, քանի որ դրանք փոփոխական են․ «Երկրագնդի ամենափոփոխական բանը Փաշինյանի խոսքերն են․ թուղթ ու գրիչով թող գրի, թե ինչ է խափել, որ չխառնի»
Ըստ պատգամավորի միջազգային հարթակներում բանակցությունների ժամանակ մեր իշխանությունները անտեսում են Արցախի հարցը․ «Եվրոպացիները մեզ ասում են, որ Փաշինյանը երբեք Արցախի պահանջ չի էլ դնում բանակցություններում»։
Անդրադառնալով վաղը Երևանում տեղի ունենալիք հարահավաքին, Մամիջանյանը նշեց․ «Ես գիտեմ, որ մեր քաղաքացիները այնքան էլ անկեղծ չեն ընդունում, որ մենք ասում ենք դա ապակուսակցական հանրահավաք է, բայց ամսի 5-ի հանրահավաքը Արցախի կողքին կանգնելու հանրահավաք է, Արցախին տեր կանգնելու հանրահավաք է»․
Մանրամասները՝ տեսանյութում։