Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը ոչ թե Հայաստանի ցանկությունն է, այլ Ադրբեջանի պարտադրանքը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

«Այդ միջանցքի գլխավոր շահառուն Ռուսաստանն է, գլխավոր շահառուն Ադրբեջանն է, գլխավոր շահառուն Թուրքիան է, գլխավոր շահառուն Բրիտանիան է, գլխավոր շահառուն արևմուտքն է բոլորը գլխավոր շահառուներ են։ Եթե որևէ մեկը ասում է որ ՌԴ-ն կամ Թուրքիան է միակ շահառուն, ապա նա ապակողմնորոշում է հասարակությանը» այս մասին նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հարցին, թե արդյոք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, որպեսզի կարողանանք ՆԱՏՕ-ի անդամ պետություններից զենք գնել, քաղաքագետը պատասխանեց «ՀԱՊԿ-ից դուրս գալը դեռ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ից զենք կտան»։

Ըստ նրա, Հայաստանը եռակողմ և քառակողմ բանակցություններում պետք է մի քանի հստակ սկզբունքներ ունենա 

«Առաջինը՝ այդ ճանապարհը չպետք է վերահսկվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ով ուզում է վերահսկի, բայց իրենք չվերահսկեն։

Երկրորդը՝ Հայաստանի ղեկավարը պետք է հայտարարի ամբողջ աշխարհով, որ այն երկրները որոնք միջնորդ են հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև  և ինչ-որ բան են պարտադրում ստորագրել, դուք պատասխանատվություն եք կրում Արցախի ժողովրդի համար, որովհետև դուք եք միջնորդ  և դուք եք պարտադրում ստորագրել և պատասխանատվություն եք կրում, եթե Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ հրահրեն Հայաստանի դեմ»։

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերին, քաղաքագետը ասաց 

«Այդ մարդը, ի տարբերություն մյուսների՝ անկեղծ խոսացող է, ինքը պարզ ասում է․ մենք պատերազմական վիճակում ենք, արևմուտքը ցանկանում է մեր դեմ երկրորդ ճակատ բացել, մենք Թուրքիայի հետ չենք կարող դա անել և արևմուտքը հիմա Ադրբեջանին հրահրում է, որ նման բան լինի։ Մենք չենք կարող հիմա թույլ տալ երկրորդ պատերազմ, որովհետև հիմա թույլ ենք։ Եվ մի հատ կարևոր միտք ասաց, ասաց Ալիևը էսօր մեր մարդն է, վաղը մենք չգիտենք թե ով է լինելու։ Վաղը, երբ որ իրավիճակը փոխվի, կարող է մենք Հայաստանի հետ լինենք մեր շահերից ելնելով, որովհետև Թուրքիան մեզ սպառնալիք կլինի, բայց այսօր մենք ի վիճակի չենք։ Հիմա այդ պարզ բանը որքան կարելի է կրկնել, որ իրենք հասկանան, որ մեծագույն հիմարություն է այդ հարցը տանել ՀԱՊԿ»։

Քաղաքագետը կարծում է, որ  խաղաղության պայմանագիրը որ թե Հայաստանի ցանկությունն է, այլ Ադրբեջանի պարտադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։