Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+qatar
A A
Սպորտ

Քաթարը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ փոխել է իր որոշումը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ կապված Քաթարը նոյեմբերի 1-ից դադարեցրել է սովորական զբոսաշրջիկների մուտքը երկրի տարածք։ Այժմ այդ երկրի սահմանը կարող են հատել միայն այն զբոսաշրջիկները, որոնք ՖԻՖԱ-ի կողմից ստացել են FAN ID մուտքի քարտ։ Այդ սահմանափակումը պետք է գործի մինչև դեկտեմբերի 23-ը։

Սակայն, Քաթարի կառավարությունն որոշել է փոխել զբոսաշրջիկների համար նախկինում ներկայացված սահմանափակումները։ Ըստ նոր կանոնի համաձայն, դեկտեմբերի 2-ից հետո սովորական զբոսաշրջիկները նույնպես կարող են մուտք գործել երկիր, սակայն դրա համար նրանք պետք է ձեռք բերեն մուտքի նոր քարտեր, որոնք հասանելի են Hayya հարթակում և բջջային հավելվածում։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը, Քաթարում։