Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ (3)
A A
Պաշտոնական

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: