Բացել լրահոսը Փակել լրահոսը
արտակ բեգլարյան
A A
Քաղաքականություն

ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են Արցախին եւ արտաքին քաղաքական կուրսին Բեգլարյան

ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են Արցախին եւ արտաքին քաղաքական կուրսին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերին 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Տարբեր գործընկերների հետ լինում են աշխատանքային շփումներ, հաջողված ծրագրեր, բայց լինում են նաև սկզբունքային տարաձայնություններ, լինի դա թե՛  Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի մասով, թե՛ տարբեր ծրագրերի մասով, բայց շատ դեպքերում ես դրանք փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում լուծել, քանի որ կարևորում եմ այս ծանր իրավիճակում Արցախի և ՀՀ կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը»,- ասաց Բեգլարյանը։