Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչիկ Ասրյան և Լուկաշենկո
A A
Քաղաքականություն

Լուկաշե՛նկո, ձայնդ կտրի՛ր․ կարո՞ղ է Իլհամ Ալիևի հետ մի հորից երկու մորից եղբայրներ եք․ Խաչիկ Ասրյան

Անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ կոչվող ռազմաքաղաքական դաշինքի արտահերթ նիստում, ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար կայացվեց հերթական նվաստացուցիչ հակահայկական որոշումը, այն է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանա Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու հարցում:

Ավելին, ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով Իլհամ Ալիևին իրենց մարդն է համարում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Նստեք Իլհամ Ալիևի հետ, խոսեք, այն է՝ համաձայնվեք նրա պահանջներին, թե չէ ավելի վատ կլինի Հայաստանի համար…»:

Լուկաշե՛նկո, բացի Բելառուսի նախագահ լինելուց, ո՞վ ես դու ընդհանրապես: Մտածում ես, որ Հայաստանը որբ է, և, երբ ցանկանաս, կարող ես Հայաստանին հեգնել, ծաղրել, նվաստացնել, հա՞, ա՛յ բեղավոր բիձա:

Լուկաշենկո՛, կարո՞ղ է Իլհամ Ալիևի հետ մի հորից երկու մորից (կամ հակառակը) խորթ եղբայրներ եք, և համոզված ես, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացրած ՀԱՊԿ ոչ անդամ Ադրբեջանին ՀԱՊԿ-ը չի պատժելու, քանի որ Իլհամ Ալիևը քո խորթ եղբայրն է, կամ ձեր մարդն է:

Լուկաշե՛նկո, երբ որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանից, դու մի՛ աքլորացիր, ձայնդ կտրի՛ր ու պապանձվի՛ր:

Այդուհանդերձ, Հա՛յ ժողովուրդ, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ՀԱՊԿ արտահերթ նիստը նպատակ ուներ մեզ հստակ հասկացնելու, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին երբեք չի պաշտպանի, քանզի, ոչ միայն Իլհամ Ալիևը իրենց մարդն է, այլ ՀԱՊԿ-ը Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն է (ՍՊԸ), որտեղ հատկապես Բելառուսն ու Ռուսաստանն առաջնորդվում են բացառապես անձնական, այլ ոչ ՀԱՊԿ-ի կանոնադրական շահերով:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյան