Անհասկանալի է, երբ Ղարաբաղի հանրահավաքում պահանջներ է ներկայացվում Հայաստանից․ ՀՀ-ից պահանջելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները․ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սառը դատողություն ունեցող մարդիկ համոզվում են, որ Հայաստանը որևէ հակառուսական քաղաքականություն չի վարում, բայց նաև մենք հակված չենք պրոռուսական քաղաքականություն վարելու։ Դա Ռուսաստանի խնդիրն է, թե ինքը ինչ դիրքորոշում կարտահայտի և ինչպես իրեն կդրսևորի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից։ Իրենք պիտի որոշեն, թե որքանով են վստահելի գործընկեր Հայաստանի համար»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերվում է Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին, Խաչատրյանը նշեց․ «Ինձ համար անհասկանալի է, երբ Ղարաբաղի հանրահավաքում պահանջներ է ներկայացվում Հայաստանից․ կարան խնդրեն, կարան հույս հայտնեն, բայց այդ պահանջելը, Հայաստանի իշխանություններից պահանջելու իրավունք ունեն Հայաստանի իշխանություն ընտրողները, Հայաստանի քաղաքացիները»։
Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրի դեպքում Արցախի հարցին, պատգամավորը ասաց․ «Խաղաղության պայմանագրի կնքումը չի նշանակում Ղարաբաղի հարցի լուծում, Ղարաբաղի հարցը առանձին է դրվում»։
Մանրամասները՝ տեսանյութում